Ավստրալացին 10 րոպեում վազքով 86 հարկ է բարձրացել (տեսանյութ)
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում կայացել է «Էմփայր Սթեյթ Բիլդինգ» երկնաքերը սանդուղքով բարձրանալու ամենամյա մրցավազքը:
Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, մրցությանը մասնակցել է 700 վազորդ 18 երկրից. ամենաարագը և «դիմացկունը» ավստրալացի Մարկ Բորն էր. նա երկնաքերի 86-րդ հարկ է հասել 10 րոպե 12 վայրկյանում` «կտրել-անցնելով» 1578 սանդուղք:
Կանանց շրջանում հաղթող է ճանաչվել Սյուզի Ուոլշեմը, որը ևս ավստրալացի է: Նա 86-րդ հարկ է հասել12 րոպե 5 վայրկյանում:
«Էմփայր Սթեյթ Բիլդինգ»-ը կառուցվել է 1931թ: Արտասովոր այս մրցավազքն ամերիկացիներն անցկացնում են 1978թ-ից:










