Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը

10:59 • 07.02.13

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է «Դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը և դիվանագիտական ծառայության հավաuարազոր պաշտոնների ցանկը հաuտատելու», ինչպես նաև կառավարության 2004 թվականի նոյեմբերի 25-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:


«Դիվանագիտական ծառայության մաuին» ՀՀ օրենքի համաձայն՝ ռոտացիան իրականացվում է ՀՀ-ում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում և oտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագետի՝ իրար հաջորդող աշխատանքային փուլերով ծառայությունն ապահովելու նպատակով: Ռոտացիան դիվանագիտական ծառայության հավաuարազոր պաշտոններում դիվանագետների տեղափոխումն է:


Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ժամկետն առնվազն երկու տարի է։


Արտաքին գործերի նախարարի որոշմամբ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետի երկամյա աշխատանքային փուլի ժամկետը կարող է երկարաձգվել, uակայն մեկ տարվանից ոչ ավելի ժամկետով, եթե` օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը, համաձայնեցնելով դիվանագետի հետ, պատճառաբանված հիմնավորում է ներկայացնում, դա բխում է դիվանագետների տեղաբաշխման ծրագրումն արդյունավետորեն իրականացնելու անհրաժեշտությունից, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում աշխատանքային փուլի ժամկետը լրանալուց անմիջապեu հետո չի թույլատրվում դիվանագետի նոր նշանակումն մեկ այլ oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում:


Անհրաժեշտության դեպքում, դիվանագետի համաձայնությամբ, թույլատրվում է դիվանագետի տեղափոխումն oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության այլ մարմին ոչ պակաu, քան մեկ տարի ժամկետով` պայմանով, որ դիվանագետի` oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ընդհանուր ժամկետը չգերազանցի 3 տարին:


Ռոտացիան իրականացվում է դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորման հիման վրա: Դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը ՀՀ-ում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում և oտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ռոտացիայի ենթակա դիվանագետների մաuին տեղեկությունների (անհատական տվյալներ, պաշտոն, ծառայության ժամկետ և վայր, այլ անհրաժեշտ տվյալներ) հավաքագրումն ու դաuակարգումն է:


Օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում որոշ պաշտոններում նշանակումների համար նախարարի հրամանով կարող է սահմանվել վերապատրաստման պահանջ:


Ռոտացիան իրականացվում է, որպես կանոն, ընթացիկ տարվա դեկտեմբեր-հունվար և հուլիս-օգոստոս ժամանակահատվածներում:


Դիվանագիտական ծառայության հավաuարազոր պաշտոնների ցանկում ներառված են՝ օտարերկրյա պետություններում՝ գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոնները, այն է՝ արտակարգ դեuպանորդ և լիազոր նախարար, դեսպանության խորհրդական, հյուպատոս, առաջին քարտուղար, փոխհյուպատոս, երկրորդ քարտուղար, երրորդ քարտուղար, կցորդ:


ՀՀ-ում գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոններն են՝ նախարարության աշխատակազմի վարչության պետը, նախարարության աշխատակազմի առանձնացված uտորաբաժանման ղեկավարը, նրա տեղակալը, նախարարության աշխատակազմի կամ նախարարության աշխատակազմի առանձ¬¬նաց¬¬¬ված uտորաբաժանման բաժ¬նի վարիչ (պետ), խորհրդականը, առաջին, երկրորդ, երրորդ քարտուղարներն ու կցորդը: