Շոտլանդիայում խոհարարը դանակահարել է իր ընկերուհուն՝ ընթրիքից հրաժարվելու պատճառով

10:43 • 07.02.13

Շոտլանդիայի Գլազգո քաղաքում դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել մի խոհարարի, ով սպանել է իր ընկերուհուն՝ ընթրիքից հրաժարվելու համար, հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով BBC News-ին։

 

Ինչպես խոստովանել է 58-ամյա խոհարար Փիթեր Քամինգը, սպանության օրը նա և իր ընկերուհի Լինդա Բրաունը հրավիրել են իրենց երկու ընկերներին ընթրիքի։ Երբ զույգը վերադարձել է խանութից, կինն ասել է, որ քաղցած չէ և հրաժարվել է ուտել։

 

Խոհարարը բարկացել է և մի քանի անգամ դանակով հարվածել նրա մեջքին։ Կինն ընկել է և մինչ Քամինգի՝ պարանոցին մահացու հարվածելը, հասցրել է զանգել փրկարար ծառայություն։ Ոստիկանությունը ժամանել է զանգից 8 րոպե անց։


Դատարանը համարել է, որ 63-ամյա Բրաունն ամբողջովին անպաշտպան է եղել, իսկ սպանության պատճառը՝ հորինված։ Բացի այդ, դատարանի որոշմամբ՝ Քամինգը ներման հույս կարող է ունենալ լավագույն դեպքում 14 տարի անց։