Հետհաշվարկը սկսվել է. Սոչիի Օլիմպիադային մնաց մեկ տարի (տեսանյութ)
Պատմության մեջ ամենաթանկ Օլիմպիադան արագորեն մոտենում է, և կազմակերպիչները խոստանում են, որ բոլոր հաստատությունները ճիշտ ժամանակին պատրաստ կլինեն, հաղորդում է Rassia Today-ը:
Քայլ առ քայլ Սոչիի օլիմպիական երազանքներն իրականություն են դառնում: Աշխատանքները շուրջօրյա ռեժիմով են ընթանում: Ընդամենը մեկ տարի է մնացել, և շինարարության տեմպը աճում է: Իսկ գլխավոր կառուցապատողը պնդում է, որ բոլոր կառույցները ժամանակին պատրաստ կլինեն, չնայած այն հանգամանքին, բացարձակապես բոլոր օբյեկտները զրոյից են կառուցվում:
Սական նման երազանքների իրականացումը էժան չէ:
Սոչի-2014-ի անցկացումը մոտ 50 մլրդ ԱՄՆ դոլար կարժենա, որն Օլիմպիական Խաղերի ամբողջ պատմության մեջ աննախադեպ գումար է: Այն 10 անգամ ավել է, քան նախորդ՝ Վանկուվերի ձմեռային օլիմպիադայում կատարված ծախսը և 10 մլրդ ԱՄՆ դոլարով ավել է Պեկինի Խաղերից: Այնուամենայնիվ, արդյունքներն արդեն իսկ տպավորիչ են:
Սոչիի Օլիմպիական խաղերի կարգախոսն է` «Շոգ: Ձմեռային: Քոնը». շոգ, քանի որ օլիմպիական պուրակը տեղակայված է սևծովյան ափի երկայնքով, ձմեռային, քանի որ ընդամենը 40 կմ հեռավորության վրա, «Կրասնայա պոլյանա»-ում, կանցկացվեն լեռնադահուկային մրցելույթները:
Լեռնային և առափնյա կլաստերների միակցումը` պարզ խնդիր չէ: Արդեն մոտ 500 կմ մայրուղիներ և երկաթգծեր են կառուցվել, որոնք ամբողջովին վերափոխել են սոչիյան ենթակառուցվածքները:
Ընդամենը 6 տարվա ընթացքում սևծովյան այս քաղաքն անճանաչելիորեն փոխվել է: Սակայն վերափոխումներն արդեն մոտ են ավարտին: Իսկ քաղաքի բնակիչները համոզված են, որ հաջորդ սպիտակ Օլիմպիական Խաղերն իսկապես անմոռանալի կստացվեն:










