500-ից 50.000 ռուբլի. Սոչիի Օլիմպիադայի տոմսերն արդեն վաճառքում են

16:54 • 07.02.13

Սոչիի Օլիմպիադայի տոմսերն արդեն վաճառքում են, դրանք արժեն 500-ից 50.000 ռուբլի, հայտնում է ИТАР ТАСС-ը՝ վկայակոչելով «Սոչի-2014»-ի կազմկոմիտեին։

 

 

Նվազագույն արժեքով տոմսերը՝ 500 ռուբլի, նախատեսված են լեռնային կլաստերի համար՝ դահուկ, բիաթլոն և այլն, իսկ, օրինակ, հոկեյի, գեղասահքի և նմանատիպ այլ մարզաձևերի մրցումներինը՝ 1000 ռուբլի։

Ըստ կազմկոմիտեի՝ տոմսերի գրեթե կեսը կարժենա 3.000 ռուբլուց պակաս։

 

Ինչ վերաբերում է Խաղերի բացման և փակման հանդիսավոր արարողությունների տոմսերին, ապա դրանք կարժենան 4.500 և ավելի։ Խաղերի բացման արարողության ամենաթանկարժեք տոմսը կարժենա 50.000 ռուբլի։

Բոլոր մրցումների տոմսերի գները համաձայնեցվել են Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ։