ԱՄՆ-ում 15 մեքենաների բախման հետևանքով 3 մարդ է զոհվել
Ամերիկյան Ջորջիա նահանգում 15 ավտոմեքենաների վթարի արդյունքում զոհվել է 3 մարդ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ըստ տեղի իշխանությունների՝ մեքենաները սկսել են հաջորդաբար իրար բախվել Մոնտրոուզ քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղու վրա: Ենթադրվում է, որ վթարի պատճառ են հանդիսացել եղանակային վատ պայմանները՝ ավտովթարի վայրում ուժեղ մառախուղ էր:
ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ վթարի արդյունքում սկսել է այրվել բենզատար մեքենան և ևս 5 մեքենա: Դեպքի վայր են ժամանել հրշեջների և բժիշկների բազմաթիվ խմբեր:










