Նիգերիայում գնդակահարվել են պոլիոմելիթի պատվաստում իրականացնող բուժաշխատողներ
Նիգերիայում զինված անձը գնդակահարել է ինը կին բուժաշխատողների, որոնք պոլիոմելիթի դեմ պատվաստում էին կատարում, հայտնում է Reuters-ը: Կա մեկ վիրավոր։
Հարձակումը տեղի է ունեցել երկրի հյուսիսի հիմնական՝ Կանո քաղաքում, այն իրականացրել է «Բոկո Հարամ» զինված խմբավորումը:
Վերջինս դատապարտում է Նիգերիայում արևմտյան դեղորայքի օգտագործումը: Վերջին շաբաթներին հատկապես «Բոկո Հարամ»-ը հարձակումների շարք է իրականացրել՝ հիմնականում անվտանգության ուժերի դեմ:
Խմբավորումը նպատակ ունի գրեթե հավասար մուսուլման և քրիստոնյա բնակչությամբ 160 մլն-անոց երկրում շարիաթ՝ իսալամական իրավունք հաստատել:










