Հաքերը հրապարակել է Բուշերի անձնական նամակագրությունը

17:28 • 08.02.13

Անհայտ հաքերը ձեռք է բերել ԱՄՆ-ի նախկին նախագահներ Ջորջ Բուշ ավագի ու կրտսերի ընտանիքների ու ընկերների էլեկտրոնային նամակները, ապա հրապարակել դրանք, հայտնում է USA Today-ը:

 

Ըստ աղբյուրի՝ նամակներից որոշները թունոտ մեկնաբանություններ են պարունակում ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մասին: Խոսվում է, օրինակ, թե հայր Բուշն ինչպես է «մեծահոգաբար» օգնել վերականգնել կեղտոտ հեղինակությունը:

 

Այլ նամակներից հայտնի է դառնում, թե ինչ է մտածում ընտանիքը Բուշ ավագի հուղարկավորության մասին՝ նրա հոսպիտալացումից հետո:

 

Նամակների մեջ է նաև Օբամաների անձնական նամակը Բուշ ավագին՝ ապաքինման մաղթանքով: