Մալիում մահապարտ ահաբեկիչը հարձակվել է ֆրանսիացի զինվորների վրա
Մալիի հյուսիսում՝ Գաո քաղաքում, իսլամիստ ահաբեկիչը հարձակում է իրականացրել ֆրանսիացի զինվորականների դեմ, ինչի հետևանքով զոհվել է հենց ինքը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Հարձակումը տեղի է ունեցել հսկիչ-անցագրային կետի մոտ։ Մահապարտ ահաբեկիչը զինվորներին է մոտեցել մոտոցիկլետով և պայթեցրել իրեն:
Սա առաջին նման միջադեպն է այդ երկրում հունվարից ի վեր իսլամիստների դեմ հաջողությամբ պայքարող ֆրասիական զինուժի դեմ, որին հաջողվել է կանխել իսլամիստների առաջխաղացումը դեպի երկրի մայրաքաղաք Բամաքո:










