Նյու Յորքի մուսուլման հոգևորականը բարեգործական հիմնադրամից 3 մլն դոլար է գողացել
Նյու Յորքի իմամ Աբդուլլահ Ռաուֆը դատարանի առաջ կկանգնի բարեգործական հիմնադրամից մեծ գումարի գողության համար, հայտնում է Russia Today-ը։
Հետաքննության վարկածի համաձայն՝ նա անձնական կարիքների համար ծախսել է մեկենասների նվիրաբերած մոտ 3 մլն դոլարը։ Այս գումարները նվիրաբերվել էին Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայրում կառուցված իսլամական կենտրոնին։
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, գումարը ծախսվել է ճոխ շրջագայությունների, շքեղ սպորտային մեքենաների ու անշարժ գույքի գնման համար։ Ավելին, նա կեղծել է հարկային փաստաթղթերը։
Իմանալով այդ մասին՝ բարեգործները հայց են ներկայացրել իմամի դեմ։ Եթե նրա մեղքն ապացուցվի, ապա նրան սպառնում է մինչև 20 մլն դոլար տուգանք։










