Թունիսի ընդդիմության առաջնորդի հուղարկավորությանը 1,4 մլն մարդ է ներկա եղել
Անբացատրելի արագությամբ է աճում թունիսյան ընդդիմության առաջնորդ` Չոկրի Բելիադի թաղմանը մասնակցող մարդկանց քանակը, ով սպանվել էր օրեր առաջ, հաղորդում է top.rbc.ru-ն:
Միայն կեսօրին նշվում էր 50 հազար ցուցարարի մասին, սակայն արդեն երեկոյի մոտ Al Arabiya հեռուստաալիքը հայտարարեց, որ թաղմանը մասնակցել է 1,4 մլն մարդ:
Ըստ ամենայնի, արաբական ԶԼՄ-ների հաղորդումներում խոսք է գնում ողջ երկրով անցած բողոքի ակցիաների մասնակիցների թվի մասին, այլ ոչ միայն մայրաքաղաքի, որի բնակչությունը, արվարձանների հետ միասին կազմում է 2,4 մլն:
Թաղման արարողությունը զուգորդվել է նաև անկարգություններով: Որոշ տվյալներով, երիտասարդները ոստիկանությանը քարկոծել են, իսկ ուժայինները պատասխանել են արցունքաբեր գազով:
Այլ տեղեկություններով, ուժ է կիրառվել միայն խուլիգանների նկատմամբ, որոնք օգտագործելով ողբերգությունը, փորձել են թաղման թափորի մասնակիցների ավտոմեքենաները զանգվածային կերպով գողանալ:










