Երևանի Թոթովենց փողոցում ավտոմեքենա է այրվել

10:20 • 09.02.13

Փետրվարի 9-ին` ժամը 03:37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենց փողոցի թիվ 10 շենքի դիմաց` ավտոտնակում, այրվում է ավտոմեքենա:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:57-ին, մարվել` 04:08-ին:


Ամբողջությամբ այրվել է Գ. Կոչկոյանին պատկանող «ՎԱԶ 2105» մակնիշի 34 OP 875 պետհամարանիշի ավտոմեքենան: