Հիլարի Քլինթոնը դարձել է ԱՄՆ-ի ամենահայտնի քաղաքական գործիչը. հարցում
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դարձել է ամենահայտնի ամերիկացի քաղաքական գործիչը՝ առաջ անցնելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենից, գրում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
Ամերիկյան Կվինիպիակա համալսարանի անցկացրած հարցման արդյունքները հրապարակվել են ուրբաթ, հետազոտությանը մասնակցել է 1.7 մլն ամերիկացի։
Համաձայն ստացված տվյալների՝ հարցվողների 61%-ը հայտարարել է, որ համակրում է Քլինթոնին, նախկին պետքարտուղարի մասին բացական են արտահայտվել միայն 34%-ը։
Նախագահ Օբամայի օգտին քվեարկել է մասնակիցների 51%-ը, իսկ ահա 46%-ը նրան բացասաբար են վերաբերվում։ ԱՄՆ-ի փոխնախագահի մասին հարցվողները ավելի չեզոք են արտահայտվել. Ջո Բայդենին գովել են 46%-ը, համակրանք չեն արտահայտել41%-ը։










