Եգիպտոսում ուրբաթ օրվա բախումների արդյունքում մահացել է 1 մարդ
Ուրբաթ օրը ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում մահացել է 1 մարդ, իսկ 216-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայնտում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը:
Ըստ գերատեսչության տվյալների, ներկա պահին հիվանդանոցներում բուժում են անցնում 6 եգիպտացի, իսկ մնացածը դուրս են գրվել բժշկական հաստատություններից: Ինչ վերաբերվում է մահացածին, որի ինքնությունը դեռևս հաստատված չէ, ապա նրա դիակը հայտնաբերվել էր նախագահական «Ալ-Իտտահադիա» պալատի մոտակայքում:
Հազարավոր մարդիկ դուրս էին եկել եգիպտական քաղաքների փողոցներ՝ «Արժանապատվության ուրբաթ»-ին մասնակցելու համար, որը ուղված է նախագահ Մուհամմեդ Մուրսիի քաղաքականության և իսլամիստների իշխանության դեմ: Ցուցարարները երկրի ղեկավարի նստավայրի վրա սկսել էին նետել դյուրահրկիզ նյութեր, որի արդյունքում նստվայրի տարածքում կրակ էր բռնկվել: Ոստիկանները ցուցարարների դեմ, որոնց թվում մեծ էր «Բլեք Բլոք» շարժման ներկայացուցիչների թիվը, օգտագործել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Անկարգություններ են սկսվել նաև Զակազիկ քաղաքում գտնվող նախագահի հայրենի տան մոտ: Իրավապահների հետ բախումներ են տեղի ունեցել Ալեքսանդրիայում, Քաֆր-էշ-Շեյհում, Թաթեում, Էլ-Մախալլե Էլ-Քուբրեում:










