Եգիպտոսի մայրաքաղաքի նախագահական պալատում անկարգություններ են սկսվել

01:05 • 09.02.13

Ցուցարարները հրկիզել են նախագահական «Ալ-Իթթտխադիա» պալատի մուտքերից մեկը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ուրբաթ օրը, հաղորդել է տեղական ՄԵՆԱ գործակալությունը, հաղորդում է ИНТЕРФАКС գործակալությունը:


Ցուցարարները հրկիզում են իրականացրել այն բանից հետո, երբ կարողացել են քանդել բետոնից ու փշալարերից պատրաստված արգելափակոցները, նշում է գործակալությունը:

 

ՄԵՆԱ-ի տեղեկություներով, հանրապետական գվարդիայի զինծառայողները դեռ որևէ գործողություն չեն ձեռնարկում ցուցարարներին ցրելու համար:

 

Ալեքսանդրիայում, Կահիրեում և այլ եգիպտական քաղաքներում բողոքի ցույցեր են իրականացվում երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիի և իսլամական «Մուսուլման եղբայրներ» շարժման դեմ: