Իրաքում իրանցի փախստականների ճամբարի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և տասնյակ վիրավորներ
Իրաքում Իրանցի փախստականների ճամբարը ականանետերից կրակ է բացվել. զոհվել է 6, վիրավորվել ավելի քան 40 մարդ։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել։
«Աշրաֆ» ճամբարը տեղակայված է մայրաքաղաք Բաղդադից 120 կմ հեռավորությամբ։ Այնտեղ բնակվում են շուրջ 300 իրանցի ընդդիմադիրներ, ինչպես նաև «Մոջահեդդին է հալք» (Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության) անդամներ՝ ընտանիքների հետ։
Իրանի ընդդիմադիրները Իրաքի տարածքում փախստականի կարգավիճակ են ստացել Սադդամ Հուսեինի իշխանության տարիներին՝ 1980-1988թթ իրաք-իրանյան պատերազմի ընթացքում։










