Հրդեհ` «Մայամի» ռեստորանային համալիրում. տարբերակ 2 (նկարներ, տեսանյութ)
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։14-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց-Արտաշեսյան փողոցների խաչմերուկի մոտ գտնվող «Մայամի» ռեստորանային համալիրի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ԱԻ արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
16:31
Tert.am-ին դեպքի վայրում գտնվող հրդեհաշիջման ղեկավար փոխգնդապետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ կրակի հետևանքով շուրջ 50 քմ տարածք ամբողջովին ոչնչացվել է: Նշենք, որ կրակը բոցավառվել է համալիրի հյուրանոցային հատվածներում և ննջասենյակներում:
«Տուժողներ չկան, սենյակներից մեկից դուրս են բերվել Հնդկաստանի երկու քաղաքացի՝ առանց վնասվածքների: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 4 միավոր հրշեջ տեխնիկա, 1 ավտոսանդուղք ու համապատասխան քանակի մարտական հաշվարկներ: Հրդեհը մեկուսացվել է և մարվել հնարավորինս կարճ ժամկետում ու առանց բարդությունների»,- ասաց նա:
Փոխգնդապետը դժվարացավ հրդեհի պատճառների մասին խոսել:










