Պուտինի դեմ չկայացած մահափորձի հեղինակ չեչեն երիտասարդը երազել է նախագահ դառնալ

22:02 • 09.02.13

Բրիտանական The Independent-ը անդրադարձել է Պուտինի դեմ մահափորձ ձեռնարկած Ադամ Օսմաևին: Նկատվում է, որ Օսմաևը նման չէ սովորական չեչեն ահաբեկչի. նա հասակ է առել ապահովված ընտանիքում, երկու ծնողներն էլ կարևոր պաշտոններ են զբաղեցրել Չեչնիայում:


Նա նաև կրթություն է ստացել Անգլիայում՝ Ուայքլիֆի քոլեջում, որի դասախոսներից մեկի հետ էլ զրուցել է աղբյուրը: Դեռ տարիներ առաջ, ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, Օսմաևը ասել է, որ երբ մեծանա, միանշանակ ցանկանում է նախագահ դառնալ՝ Չեչնիայի նախագահը:
 

Նրա նախկին դասախոսը պատմել է, որ Օսմաևը առաջնորդ է եղել իր տեսակով, այցելել է մզկիթ, սակայն ֆանատիկոս չի եղել, լավ է սովորել:

 
Օսմաևը Պուտինի դեմ մահափորձ էր նախատեսում 2012-ի փետրվարին: Նրան ձերբակալել էին Օդեսայում: