ԱՄՆ-ում ձյան պատճառով ատոմակայանն ավտոմատ անջատվել է
ԱՄՆ-ում Մասաչուսեթսի նահանգի Պլիմութ քաղաքում «Պիլիգրիմ» ատոմակայանն ավտոմատ ձևով դադարեցրել է իր աշխատանքը՝ ձնաբքի պատճառով, որը պատուհասել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքը, հայտնում է Russia Today-ը:
Այժմ այնտեղ միացվել են դիզելային էլեկտրագեներատորները, որոնք օգնում են, որպեսզի օբյեկտը կանոնավոր շարունակի աշխատանքը:
Սա «Պիլիգրիմի» աշխատանքի արտակարգ դադարեցման առաջին դեպքոը չէ: Վերջին ամսում ատոմակայանում մի քանի նման միջադեպ է գրանցվել:
ԱՄՆ-ում ձյան պատճառով այդ անգամ առանց էլեկտրամատակարարման է մնացել 500 հազար մարդ: Սակայն պատճառը ոչ թե ատոմակայանի աշխատանքն է, այլ էլետրալարերի խափանումը՝ ձյան ծանրության տակ:
Այս ձյունը ստիպել է նաև Նյու Յորքի իշխանություններին 5000 չվերթ հետաձգել:
Բոսթոնում, Կոմդենում և Մենում նույն պատճառով մի քանի միջոցառումներ են հետաձգվել:










