Բացահայտվել է բնակարանային գողերի մասնագիտացված խումբը, բայց ոչ թե 40 օր, այլ 4 տարի հետո (տեսանյութ)

13:41 • 09.02.13

Ոստիկանությունն այս տարվա հունվարի 31-ին ձերբակալել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի կողոպուտով զբաղվող մասնագիտացված խմբի, որոնք այդ գործունեությամբ զբաղվել են չորս տարի:


Միայն Դավիթաշեն վարչական շրջանում խմբի կատարած բնակարանային գողությունները 6-դրվագանոց են:


Խումբը հիմնականում մուտք է գործել երկրորդ-երրորդ հարկերի առանց ճաղավանդակների եվրապատուհաններ ունեցող բնակարաններ:


Ձերբակալվածներն են 27-ամյա Կարեն Վարդանյանը, Հայկ Կոջոյանն ու Ռաֆայել Հարոյանը:


Նախաքննությամբ պարզվել է, որ նրանցից երկուսը բանակում զորակոչված լինելու ժամանակ պառկած են եղել նույն հոսպիտալում: Այսինքն՝ հին ընկերներ են:


Քննչական գործողությունների ժամանակ Կարեն Վարդանյանը ոստիկաններին ցույց է տվել, թե ինչպես են մուտք գործել բնակարաններ:


Բնակարանային գողությունների մեջ մասնագիտացած խումբը գործունեություն էր ծավալել վաղուց, ասպատակել էր մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերը: Եվ ինչ-որ երջանիկ պատահականությամբ հայտնի 40 օրը ձգվել էր չորս տարի: Այս տարվա հունվարի 31-ին բռնվելուց հետո խմբի անդամները մինչ օրս դեռ հիշում են, թե էլ որտեղից ինչ են տարել: