Աբխազիայով երկաթգիծը նշանակում է Ռուսաստանին դեպի Կովկաս էքսպանսիայի հնարավորություն տալ. Սաակաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարծիքով, Աբխազիայով երկաթգծի բացումը` լավ հնարավորություն է Ռուսաստանի՝ դեպի Կովկաս էքսպանսիայի համար, հաղորդում է Грузия Online-ը:
«Երբ մենք այդքան խոսում ենք Կարս – Ախալքալակ երկաթգծի մասին, դա ճանապարհ է, որը մեզ Եվրոպա է տանում, երկաթգիծ է` Թբիլիսի-Լոնդոն: Մարդիկ, արդյոք դա պատճա՞ռ է, որ խնդիր ստեղծվի այդ ճանապարհի համար: Ի՞նչ եք մտածում, կլինի այնպես ինչպես, այն տեսահոլովակում. նստենք գնացքը Թբիլիսիո՞ւմ և իջնենք Սուխումիում:
Ո՞վ մեզ կթողնի Սուխումի: Դա երկաթգիծ կլինի Ռուսաստանի դեպի Կովկաս էքսպանսիա իրականացնելու համար: Մենք պետք է դա անենք ի չարս նրանց, քանի որ երկաթուղի ենք գցել դեպի Եվրոպա ա՞յլ ուղղությամբ», - հայտարարել է Վրաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ավելի վաղ որոշում էր կայացրել փետրվարի 8-ին ամենամյա զեկույցով հանդես գալ Ազգային գրադարանի շենքում, քանի որ ելույթը, որը նա նախապատրաստել էր խորհրդարանի առջև հանդես գալու համար, խորհրդարանական մեծամասնության որոշմամբ անորոշ ժամանակով հետաձգվել էր:
Վրաստանի նախագահի ելույթը նախատեսված էր ժամը 18:00-ին, սակայն այդ ժամանակ Ազգային գրադարանի շենքի մոտ սկսված բողոքի ցույցերի պատճառով այն հետաձգվեց և անցկացվեց նախագահական պալատից:










