Հանրապետության ողջ տարածքում փետրվարի 10-ից 14-ը ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փետրվարի 10-11-ին, 12-ի գիշերը, 14-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի երեկոյան ժամերին և 13-ին սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից։
Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-ին ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում`
Փետրվարի 10-11-ին, 12-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի օրվա երկրորդ կեսին և 13-ին սպասվում են տեղումներ:











