ՖԻՖԱ-ն 48 ժամում «համաձայնեցված» խաղերի մասին 700 հաղորդագրություն է ստացել
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան երկու օրվա ընթացքում 700 հաղորդագրություն է ստացել «համաձայնեցված» խաղերի մասին: Այս հաղորդագրությունները ստացվում են հատուկ կայքում, որն ունի անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և գերմաներեն տարբերակներ, տեղեկացնում է RBC-ն:
«Համաձայնեցված» խաղերի մասին հաղորդում կարող է տալ ցանկացած անձ:
Հիշեցնենք, որ FIFA-ի կազմում են գտնվում 209 ֆուտբոլային ազգային ասոցիացիաներ: Ամենամեծ թվով բողոքները ստացվել են Թուրքիայից:
Այս ռեսուրսի գործարկումը միության տարածքում «համաձայնեցված» խաղեր անցկացնելու ԵՄ-ի ղեկավարության նկատմամբ կասկածի՝ FIFA-ի արձագանքն էր: Որոշ տեղեկություններով` ԵՄ-ում «համաձայնեցված» խաղերի թիվն ավելի քան 380 է:










