Գյումրիում իրար են բախել շտապօգնության ավտոմեքենաները
Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 9-ին՝ ժամը 23.05-ին, տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կ.Դեմիրճյան և Վ.Սարգսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել պատահար։
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Գյումրի քաղաքի շտապօգնությանը պատկանող «Գազել» մակնիշի 277 TL 45 և 32 OT 373 պեհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից շտապօգնության բժիշկ Գ. Գափոյանը (ծնվ.1963թ.) և վարորդ Լ. Սիմոնյանը (ծնվ.1963թ.) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:










