Կորյուն-Մաշտոց խաչմերուկում «ԲՄՎ X-6»–ը բախվել է «ՎԱԶ 2107»-ին, 3 մարդ հոսպիտալացվել է

10:01 • 10.02.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.50-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. առկա է վառելիքի արտահոսք:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲՄՎ X-6» մակնիշի 07 ND 777 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 3873 պետհամարանիշով ավտոմեքենային:


Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը «ԲՄՎ X-6» ավտոմեքենայից Էդգար Մանուկյանը (ծնվ. 1992թ.) և Լիլիթ Ղազարյանը (ծնվ. 1994թ.) հոսպիտալացվել են «Սբ. Գ.Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Լիանա Հարությունյանը (ծնվ. 1993թ.)` «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց», ով, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:
Բժիշկները Է. Մանուկյանի և Լ.Ղազարյանի առողջական վիճակը գնահատել են բավարար: