Չիլիում ավտոբուսի շրջվելու հետևանքով 15 մարդ է զոհվել

10:38 • 10.02.13

Չիլիի կենտրոնական հատվածում ավտոբուսը գլորվել է կիրճը, ինչի հետևանքով առնվազն 15 մարդ է մահացել, ևս 19-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում է Газета-ն՝ հղում կատարելով «Սինհուա» գործակալությանը։

 

Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Սանտյագոյից 500 կմ հեռավորության վրա՝ Տոմե քաղաքի մոտակայքում։

 

Զոհերի մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ ավտոբուսը լի է եղել ուղևորներով։  Տոմեի քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնել է, որ 19 վիրավորներից 7-ի վիճակը ծայրահեղ է։