Ռասիստ նապաստակին հաջորդել է Donald Duck-ը. Դիսնեյլենդի դեմ արդեն 2-րդ բողոքն է ներկայացվել

13:10 • 10.02.13

Ամերիկյան հանրահայտ Դիսնեյլենդ զվարճանքների այգու տնօրինության դեմ 1 շաբաթվա ընթացքում ռասիզմի վերաբերյալ արդեն 2-րդ բողոք-մեղադրանքն է ներկայացվել, հայտնում է Daily Mail-ը։

 

Աֆրոամերիկյան Ուայթ ընտանիքի պնդմամբ՝ երեխաների սիրելի մուլտհերոս Donald Duck-ը հրաժարվել է ողջունել և գրկել իրենց 5-ամյա որդուն՝ Ռացիին,  միայն այն պատճառով, որ նա սևամորթ է։ Երեխայի մայրը՝ Նաստասիա Ուայթը պատմել է, որ բադիկին տեսնելով, տղան վազել է նրա մոտ, սակայն դերասանը շրջվել է և գրկել մեկ այլ սպիտակամորթ երեխայի։

 

Այնուհետև ծնողները երկար սպասել են, որպեսզի Donald Duck-ը վերադառնա իրենց երեխայի մոտ, սակայն ապարդյուն։ Նրանք նույնիսկ մոտեցել և խնդրել են դերասանին, որ նա մի քիչ խաղա տղայի հետ, սակայն այդ խնդրանքն ուղղակիորեն անտեսվել է։ Փոխարենը Donald Duck-ը շրջվել է սպիտակամորթ երեխաների կողմն ու նրանց հետ սկսել  խաղալ։

 

Դիսնեյլենդում սա ռասիզմի դրսևորման միակ դեպքը չէ. օրեր առաջ Ջեյսոն և Աննելիա Բլեքերը հայտարարել են, որ «Ալիսան հրաշքների աշխարհում» մուլտֆիլմի հերոս սպիտակ նապաստակն անհանդուրժողականություն է դրսևորել նրանց երեխաների նկատմամբ՝ չցանկանալով նույնիսկ դիպչել նրանց՝ մաշկի գույնի պատճառով:
Երկու ընտանիքներն էլ բողոքի նամակ են հղել Դիսնեյլենդի ղեկավարությանը։