Հանքավանում մեքենան արգելափակվել է ձյան մեջ

10:29 • 10.02.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 02.50-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղում՝ «Տաք ջրի» մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:


Ժամը 04.48-ին փրկարարները ձյան միջից դուրս են բերել «Լանդ Ռովեր Դեֆենդեր» մակնիշի 007VO07 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Արամ Դայան):