Հնդկաստանում ամենամեծ հոգևոր տոնի ժամանակ հրմշտոցից առնվազն 20 մարդ է զոհվել
Ըստ նախնական տվյալների՝ կայարանում քանդվել է կամուրջը, որը միմյանց էր միացնում 2 հարթակներ: Ամբոխի մեջ խուճապ է առաջացել, որը հանգեցրել է հրմշտոցի, որի հետևանքով մահացել է առնվազն 20 մարդ: Այս մասին գրում է Newsru.com կայքը՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:
Կումբհա-մելան շարունակվում է 55 օր, և այս տարի ավարտվում է մարտ ամսին: Տոնակատարության մասնակիցները կարծում են, որ սուզվելով Սանգամ գետը՝ մարդն իր վրայից մաքրում է բոլոր մեղքերը: Ըստ իշխանությունների հաշվարկների՝ տոնախմբությանը մասնակցելու է եկել 35 միլիոնից ավել մարդ, որոնց հանգիստը ապահովում են 15.000 ոստիկան և 30.000 կամավորական:
Փառատոնը անցկացվում է 12 տարին մեկ՝ Ալլահաբադ, Հարիդվար, Նասիկ և Ուդջայն քաղաքներում:










