Իրանում ադրբեջանցի լրագրող և ակտիվիստ է ձերբակալվել

10:35 • 10.02.13

Իրանի Խոյ քաղաքի Հեղափոխական դատարանն ադրբեջանցի լրագրող և ակտիվիստ Յաշար Քյարիմիին դատապարտել է 6-ամսյա ազատազրկման՝ հակակառավարական գործունեության մեղադրանքով, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

Վճռի կատարման համար Քյարիմին կալանվել է Խոյ քաղաքի իր տանը՝ Իրանի հետախուզության և անվտանգութան նախարարության աշխատակիցների կողմից։

 

Քյարիմին Համադան քաղաքում հրատարակվող «Սինա» թերթի լրագրող է։ Դրանից բացի, նա նաև «Ըլդըրըմ» թերթի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև «Էվրին» և «Պարզ քաղաք» ոչ կառավարական կազմակերպությունների հիմնադիրը։ Մինչ այդ, նա կալանքի էր ենթարկվել 2010-ին։