Ճապոնիայում կատուն օգնել է ձերբակալել կիբերհանցագործին

21:49 • 10.02.13

Ճապոնական մայրաքաղաքի ոստիկանությունը հայտարարել է, որ կիրակի օրը ձերբակալել է խորհրդավոր կիբերհանցագործի, ով անցյալ տարվա օգոստոսից նրանց հետ «մուկն ու կատու» էր խաղում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:


Անցյալ տարվա ամռանը մի շարք հաստատությունների հասցեին և վիրտուալ հայտարարությունների կայքերին էլեկտրոնային փոստով եկել էր սպառնալիք պարունակող 13 նամակ: Հասցեատերերի ցուցակում էր նաև կոմիկսների փառատոնը և մանկապարտեզը, որը հաճախում է Ճապոնիայի կայսերական գահի ժառանգորդը: Նամակները ուղարկելու մեջ կասկածվելու համար ձերբակալվել էր 4 մարդ, որոնց համակարգիչներից ուղարկվել էին սպառնալիքները: Սակայն ավելի ուշ ԶԼՄ-ներում հայտնվել էր իրական ուղարկողի նամակը, որում նա ոստիկանությանը շնորհակալություն էր հայտնում՝ իրեն զվարճացնելու համար:


Խորհրդավոր անծանոթը շարունակում էր խաղալ ոստիկանության հետ՝ հայտարարելով, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել կամ խոստանալով, որ ոստիկանության համար նոր խնդիր կպատրաստի: Հետո նա առաջարկել է լուծել մի հանելուկ, որի հաջող լուծումից հետո համակարգչի էկրանին հայտնվել է կատվի նկար, որում նշվում էր կենդանու գտնվելու վայրը: Ոստիկանությանը հաջողվում է գտնել կատվին և նրա վրա ամրացված SD քարտը, որը պարունակում է վիրուսը: Դրանից հետո նրանք սկսում են վերլուծել մոտակայքում տեղադրված տեսախցիկների կողմից արված նկարները: Արդյունքում ոստիկաններին հաջողվել է գտնել մի մարդու, ով ինչ որ բան է ամրացնում կատվի վրա, և ճշտել նրա մոտոցիկլի համարը:


Արդեն ապացուցվել է, որ ձերբակալվածի՝ Յուսկե Կատայամիի բջջային հեռախոսում պահվում էին կատվի լուսանկարները, որոնք հետագայում ջնջվել էին: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը: