Խոշորագույն հոգևոր տոնին մասնակցել է 12 միլիոն հինդուիստ (լուսանկարներ)

00:52 • 10.02.13

Աշխարհի ամենամեծ հոգևոր տոնին՝ Կումբհա-մելային, որը կայանում է 12 տարին մեկ, մասնակցել է շուրջ 12 միլիոն մարդ: Տոնախմբությունը կատարվել է Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ութթար-Պրադեշ նահանգի Ալլահաբադ քաղաքում: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Փետրվարի 10-ին Գանգես և Յամունի գետերի միաձուլման վայրում լողացողների թիվը կազմել է 20-30 միլիոն մարդ: Հավատացյալները գտնում են, որ մասայական լողանալը «կմաքրի նրանց մեղքերը»:
 

Անվտանգության ապահովման համար տարածքում գործում էին հազարավոր ոստիկաններ:
Նախատեսվում է, որ հունվար-փետրվար ամիսներին՝ 55 օր տևող տոնախմբության ժամանակ, Ալլահաբադ կայցելի շուրջ 100 միլիոն մարդ: