Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ պաշտոնատար անձանց «խառնվելն» Իսմայիլիի գործին որպես ճնշում է դիտարկում
Եվրոպական Միության պաշտոնատար անձանց հայտարարություններն Իսմայիլլի քաղաքում ձերբակալվածների առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն դիտարկում է որպես հետաքննության վրա ճնշում գործադրելու միջոց և անընդունելի համարում նման տեսակի միջամտությունը քննչական գործընթացին, հայտնում է Trend-ը՝ վկայակոչեով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևին։
«Ոչ ոք նման իրավունք չունի խառնվել այդ հետաքննությանը»,-ասել է նա։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը, ինչպես նաև ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ անհանգստություն էին հայտնել ընդդիմադիր գործիչներ Թոֆիգ Յագուբլուի և Իլգար Մամեդովի ձերբակալությունների առնչությամբ։
Աբդուլլաևն ասել է, որ ԵՄ-ի նման մոտեցումն Ադրբեջանին պաշտոնական Բաքուն դիտարկում է որպես «անարդար» և «ոչ օբյեկտիվ»։
«Ցավոք, ԵՄ որոշ պաշտոնյաներ ոչ օբյեկտիվորեն գնահատելով առկա իրավիճակը, խեղաթյուրում են այն և անարդար գնահատական տալիս»,- ասել է նա։
ԱԳՆ ներկայացուցիչը նաև հռետորական հարց է ուղղել՝ «ինչո՞ւ է Ադրբեջանի նկատմամբ նման ոչ օբյեկտիվ և կողմնակալ մոտեցում»։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչները մեղադրվում են Իսմայիլլի քաղաքում վերջերս տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպման և մասնակցության, ինչպես նաև իշխանությունների հանդեպ բռնություն գործադրելու համար։










