Նիգերիայում 3 օտարերկրացի բժիշկ է սպանվել

18:24 • 10.02.13

Նիգերիայի հյուսիս-արևելքում հարձակման հետևանքով 3 օտարերկրացի բժիշկ է սպանվել։ Ինչպես հայտնում է newsru.com-ը՝ «Ասոշիեյթիդ պրես»-ին հղումով, նրանցից մեկի գլուխն են կտրել, մյուս երկուսինը՝ կոկորդը։

 

Յոբե նահանգի ոստիկանության տվյալներով՝ բժիշկների վրա հարձակումը տեղի է ունեցել Պոտիսկում քաղաքում նրանց տների վրա։ Նրանք աշխատել են քաղաքի գլխավոր հոսպիտալում։

 

Նրանց ազգային պատկանելիությունը դեռ հստակ չէ։ «Ասոշիեյթիդ պրես»-ը հայտնում է, որ նրանք Հարավային Կորեայի քաղաքացիներ են, «Ֆրանս պրես»-ի համաձայն՝ Չինաստանի։