Պերուում «մահացածը» հայտնաբերվել է ողջ-առողջ՝ շուկայում ձուկ ուտելիս

12:32 • 10.02.13

Պերուացի տղամարդը, ում նրա ընտանիքը մահացած էր համարում և պատրաստվում էր սգո արարողություն կազմակերպել, հայտնաբերվել է ողջ-առողջ՝ տեղի շուկայում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

 

Խառնաշփոթը տեղի է ունեցել, երբ «մահացածի» եղբայրը Պերուի Իկիտոս քաղաքի հիվանդանոցում մի մահացած տղամարդու ինքնության ճանաչման ժամանակ կարծել է, թե այն իր եղբայրն է։

 

Ընտանիքը սկսել է գումար հավաքել սգո արարողության համար, սակայն «մահացածը» շուտով հայտնաբերվել է շուկայում՝ ձուկ ուտելիս։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։