Կեղծ ահազանգ. խուլիգանները փորձել են պարզել, թե ինչպես է աշխատում ՌԴ ԱԻՆ-ը
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է տեղեկությունն այն մասին, թե Մուրմանսկի մարզի Կիրովսկ քաղաքի լեռներում ձնահյուսի հետևանքով 6 հոգանոց զբոսաշրջիկների խումբ է կորել, հայտնում է «Վեստի»-ն։ Ահազանգի հետևանքով դեպքի վայր ժամանած փրկարարները զննել են տեղանքը, որտեղ իբր ձնահյուս էր տեղի ունեցել, սակայն որևէ հետք չեն հայտնաբերել։
Իրավապահները պարզել են, որ «տուժողներից» մեկի զանգը ստացվել է ոչ թե լեռներից, այլ Մուրմանսկ քաղաքից։
ԱԻՆ-ից հայտնում են, որ ահազանգը կեղծէ եղել։
Իրավապահները ձերբակալել են 2 կասկածյալի՝ հեռախոսային խուլիգանության համար։ Վերջիններս պատմել են, որ պարզապես ցանկացել են ստուգել՝ ինչպես են իրականում աշխատում փրկարարները։










