Չինաստանում մահացել է լեգենդար «պինգ-պոնգային դիվանագետը»
Չինացի սեղանի թենիսիստ Չժուան Ցզեդունը, ով առանցքային դերակատարում ուներ 1970-ական թվականների ԱՄՆ-ի և Չինաստանի «պինգ-պոնգային դիվանագիտության» մեջ` մահացել է 73 տարեկան հասակում, հաղորդում է BBC-ն:
Չինացի մարզիկը քաղցկեղով էր հիվանդ:
Երբ Չժուան Ցզեդունը ամերիկացի մարզիկ Գլեն Քոուենին նվիրեց Հուանշան լեռան մետաքսագործ պատկերը Ճապոնիայում 1971թ. անցնող սեղանի թենիսի համաշխարհային առաջնության ժամանակ, ԱՄՆ թիմին թույլատրվեց մուտք գործել Չինաստան մեկ շաբաթով` Սառը պատերազմի ժամանակ:
Երկրների միջև հարաբերությունների ջերմացմանը հետևեց ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի պատմական այցը Պեկին 1972թ.:










