Արմավիրի «Շանսոն» ռեստորանից 14 մարդ է թունավորման ախտանշաններով հոսպիտալացվել, նրանց մեջ կա 10-ամյա երեխա
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.03-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Շանսոն» ռեստորանային համալիրից թունավորման նախանշաններով Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել 14 մարդ։
Նրանք են՝ Ս. Ավոյանը (ծնվ. 1960 թ.), Ն. Հազրոյանը (ծնվ.1981թ.), Է. Սարգսյանը (ծնվ. 2003թ.), Լ. Ասիկյանը (ծնվ. 1995թ.), Ն. Ավոյանը (ծնվ. 1965թ.), Գ. Գրիգորյանը (ծնվ. 1966թ.), Ա. Սարգսյանը (ծնվ.1995թ.), Դ. Բարսեղյանը (ծնվ. 1966թ.), Հ Անդրեասյանը (ծնվ. 1986թ.), Գ Վարդանյանը (ծնվ. 1957թ.), Օ. Բարսեղյանը (ծնվ. 1997թ.), Բ. Սոկարյանը (ծնվ.2000թ.), Ա. Ներսիսյանը (ծնվ.1990թ.), Ա. Մովսիսյանը (ծնվ. 2005թ.):
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:










