Ֆրանսիայի ոստիկանությունը չի կարողանում պարզել՝ երկվորյակ եղբայրներից որ մեկն է հանցագործը
Ֆրանսիայի Մարսել քաղաքի ոստիկանությունը սեռական բնույթի հարձակումների մի շարք դեպքերի հետաքննության ընթացքում ձերբակալել է երկվորյակ եղբայրների, հայտնում է Газета-ն։ Սակայն ոստիկանները չեն կարողանում որոշել, թե նրանցից որ մեկն է 2012-ի սեպտեմբերից 2013-ի հունվարն ընկած ժամանակահատվածում 22-76 տարեկան 6 կանանց նկատմամբ ոտնձգություններ իրականացնողը։
Դատաբժշկական փորձագետներն ուսումնասիրության ընթացքում տուժողների մարմինների վրա ենթադրյալ հանցագործի ԴՆԹ հետքեր են հայտնաբերել, սակայն եղբայրների մոտ այդ մոլեկուլները գրեթե նույնն են։
Տուժողները նույնպես չեն կարողանում տարբերել նրանց և մատնանշել իսկական հանցագործին։
Միայն շատ բարդ և թանկարժեք գենետիկ անալիզը (₤850 հազ.) կարող է տարբերել նրանց ԴՆԹ-ն։










