ԱՄՆ-ի կառնավալում անհայտ անձը կրակ է բացել մասնակիցների ուղղությամբ. 4 վիրավոր
ԱՄՆ-ում տեղի է ունեցել հասարակական վայրերում զենքի կիրառման հետ կապված հերթական միջադեպը։ Նոր Օռլեանում անցկացվող «Մարդի գրա» ամենամյա կառնավալի ժամանակ կրակահերթ է տեղի ունեցել, որի հետևանքով 4 մարդ վիրավորվել է, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Կրակոցի ձայներից հետո կառնավալի մասնակիցների շրջանում խուճապ է սկսվել, երթը կանգնեցվել է, իրավապահները շղթայել են դեպքի վայրը։
Ոստիկանությունը փնտրում է չարագործին և պարզում դրդապատճառները։
Հունվարի 20-ին նման դեպք էլ տեղի էր ունեցել Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում, որտեղ աֆրոամերիկացի ըմբիշ Մարտին Լյութեր Քինգի իրավունքների համար երթի ժամանակ 1 մարդ էր զոհվել։










