Հայաստանցի տղամարդը ՌԴ-ում թոշակառուից 11.000 ռուբլի է գողացել
ՌԴ Տամբովի մարզում հայ տղամարդը թալանել է 62-ամյա թոշակառու կնոջը։ Ամեն ինչ տեղի է ունեցել բանկում։
Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, պարզվել է, որ տարեց կնոջ դրամապանակը գողացողը Հայաստանի քաղաքացի է։
Կինը դեռևս բանկում զգացել է, որ գեղարարական պայուսակը (косметичка), որի մեջ պահել է գումարը, չկա, սակայն կարծել է, թե արդեն վերցրել է այն և հանգիստ լքել է բանկը։
Ավելի ուշ՝ տան հեռախոսի գումարը վճարելիս, կինն այդպես էլ պայուսակում չի գտել գումարը և վերադարձել է բանկ։
Բանկի աշխատակցուհիներից մեկը պատմել է, որ այցելուներից մեկն աստիճաններին գտել է պայուսակը, սակայն դրանում գումար չի եղել։ Դրանից հետո կինը ոստիկանություն է դիմել։
Տեսախցիկների և ականատեսների վկայությունների միջոցով ոստիկանները կարողացել են ճշտել կասկածյալ տղամարդու ինքնությունը, ով թոշակառու կնոջ հետևում հերթի է կանգնած եղել։ Ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են Հայաստանի բնակչին։
Տղամարդը հավաստիացրել է, որ դրամապանակը գտել է աստիճանների վրա և չի գողացել։ Այժմ ճշտում են նրա ձերբակալության հարցը, սակայն արդեն քրեական գործ է հարուցվել։
Ռուսական անձնագիր տղամարդը չի ունեցել, և հայտնի չէ, թե երբ և ինչպես է հատել սահմանը։










