Ավանում վթարի հետևանքով 26-ամյա երիտասարդ է զոհվել
Ավանի Աճառյան փողոցի և Առինջ գյուղի խաչմերուկում փետրվարի 10-ին՝ ժամը 17.20-ին, իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը` 1987թ. ծնված Ա. Մանսուրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 18.20-ին մահացել է:
Կատարվում է քննություն:










