Ադրբեջանցիները Մոսկվայում րոպեների ընթացքում ռուս գործարարի են առևանգել, րոպեներ անց` ձերբակալվել
Ռուսաստանում ադրբեջանցիներից կազմված հանցախումբ է ձերբակալվել:
Ինչպես տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից, Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի աշխատակիցները հանցագործներին դարանակալել ու ձերբակալել են երեկ` մայրաքաղաք Մոսկվայի փողոցներից մեկում:
Ադրբեջանցիները կիրակի կեսօրին Մոսկվայում հարձակվել են ռուս ձեռնակատիրոջ վրա (զբաղվում է բանջարեղենի ու մրգի առուվաճառքով), հրազենից կրակել են ոտքին, նստեցրել են նրա իսկ ավտոմեքենան և տարել նրան: Րոպեներ անց, երբ ավտոմեքենան կանգնել է մոտակա լուսացույցի տակ. ռուս հատուկջոկատայինները հարձակվել ու ազատ են արձակել պատանդին, հանցագործներին` ձերբակալել:
Պարզվել է, որ ռուս գործարարի դեմ հարձակումը կանխավ ծրագրված է եղել. տուժողը հանցագործներից մեկին արդեն ճանաչել է:
Իսկ ադրբեջանցիներին ռուս իրավապահներն իրենց «հսկողության տակ էին առել», երբ տեղեկություն էր ստացվել, որ Մոսկվայի տարածքում կողոպուտ և ավազակային հարձակումներ իրականցնող էթնիկ խմբավորում է գործում:










