Գորիսի դիտակետից ընկած երեխայի վիճակը նորմալ է, նա թիակի ու կողոսկրի կոտրվածքներ ունի

15:56 • 11.02.13

Գորիս քաղաքի դիտակետից ցած ընկած երեխան ՝ 1999 թվականին ծնված Լուսինե Գալստյանն է: Նա ունի ձախ թիակի և ձախ 12-րդ կողոսկրի կոտրվածքներ, մակերեսային սալջարդեր: Այս մասին Tert.am -ին հայտնեց Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լևոն Հարությունյանը:


Երեխան զրույցի պահին դեռ հետազոտվում էր, սակայն նրա վիճակը գնահատվում է նորմալ:


Ի պատասխան հարցի, թե նա չի՞ պատմել, թե ինչպես է ցած ընկել, արդյոք դա ինքնասպանության փորձ է կամ պատահականություն, բժիշկը նշեց, որ նման հարցեր իրավասու են տալ ոստիկանները:


Ոստիկանության հասարակայնության ու լրատվության բաժնից, սակայն, այս մասին դեռ չեն տեղեկացնում:


Հիշեցնենք, որ այսօր ԱԻՆ կայքը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ փետրվարի 11-ին` ժամը 12:49-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Գորիս քաղաքի դիտակետից: