British Airways-ի հարբած բորտուղեկցորդները ծեծկռտուք են սարքել ինքնաթիռում

18:20 • 11.02.13

Բրիտանական British Airways ավիաընկերության հարբած բորտուղեկցորդները ծեծկռտուք են սարքել Վաշինգտոն մեկնող ինքնաթիռում՝ առաջացնելով ուղևորների դժգոհությունը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին։ 

 

Համաձայն ուղևորների բողոքի՝ բորտուղեկցորդները, ովքեր չեն գտնվել ծառայողական պարտականությունների կատարման մեջ, իրենց չափազանց անվայել են պահել. շշից շամպայն և գինի են խմել, հայհոյել են և հրապարակայնորեն ռոմանտիկ զգացմունքներ արտահայտել։ Բացի այդ, ավիաընկերության աշխատակիցները վազել են ինքնաթիռի սրահում։ Իրենց պահվածքով նրանք անհանգստացրել են ուղևորներին և քնելու հնարավորություն չեն տվել։

 

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 26-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ, երբ ավիաընկերության ղեկավարությունը սկսել է հետաքննությունը։

 

British Airways-ի ներկայացուցիչը ներողություն է խնդրել ուղևորներից և խոստացել, որ մեղավորների հանդեպ կկիրառվեն համապատասխան միջոցներ։