Սիրիացի ապստամբները գրավել են Եփրատի ամենամեծ ամբարտակը
Սիրիացի ընդդիմադիրներն այսօր վերահսկողության տակ են վերցրել Եփրատ գետի վրա կառուցված ամենախոշոր ամբարտակը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Ֆրանս պրես» գործակալությանը հղումով։
«Ապստամբները գրավել են ամբարտակը, որը շարունակում է գործել։ Նրանք պահպանում են երկու մուտքերը, սակայն ներս չեն մտնում, քանի որ զգուշանում են, որ ռեժիմի ուժերը կարող են ռմբակոծել այն»,-ասել է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի» (OSDH) ղեկավար Ռամի Աբդուրահմանը։
Նրա խոսքով՝ օբյեկտի վրա հարձակումն իրականացրել է «Ջեմհաթ ան-Նուսրա» խմբավորումը, որին ԱՄՆ իշխանություններն ահաբեկչական խմբավորում են համարում։
Եփրատի ամբարտակը, որը կառուցվել է Խորհրդային միության աջակցությամբ՝ 1970-ական թվականներին, գտնվում է Ռաքքա քաղաքից 25 կմ հեռավորության վրա։










