Վրաստանը ՌԴ է ուղարկել գինի և հանքային ջուր արտահանել ցանկացող ընկերությունների ցանկը
Թբիլիսին Մոսկվա է ուղարկել վրացական այն ընկերությունների լիարժեք ցանկը, որոնք ցանկանում են աշխատել ՌԴ-ում և այնտեղ գինի և հանքային ջուր արտահանել։ Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել են Վրացական գինու ազգային գործակալության ներկայացուցիչները։
Նրանց խոսքերով՝ ընկերությունները պատրաստ են ռուս մասնագետների կողմից ստուգումների իրականացմանը։
Անցյալ շաբաթ ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվլին «առավելագույնս հաջող» էր որակել իր գլխավորած պատվիրակության այցը Մոսկվա՝ վրացական արտադրանքը ռուսական շուկա վերադարձնելու հարցով։
Նա հաղորդել էր, որ Վրաստան ռուս մասնագետների այցի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել։
Ակնկալվում է, որ ռուսական գինին ՌԴ կվերադառնա այս տարվա գարնանը՝ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։










