«Հաբբլ» աստղադիտակը նոր պարուրաձև գալակտիկա է հայտնաբերել

22:04 • 11.02.13

Տիեզերական «Հաբբլ» աստղադիտակը նկարել է ESO 121-6 պուրարաձև գալակտիկան, որը գտնվում է Գեղանկարչի համաստեղությունում: Լուսանկարը հասանելի է NASA-ի կայքում, որտեղ կա նաև նրա նկարագրությունը, գրում է Lenta.ru կայքը:

 

Գալակտիկայի երկայնքով կարելի է տեսնել գազերի գորշ կուտակումներ, որոնք ծածկում են ավելի հեռավոր աստղերի լույսը: Լուսանկարի ստորին մասում երևում են վառ աստղեր, որոնք գտնվում են գալակտիկայից դուրս:


Ըստ աստագետների՝ ESO 121-6-ը պատկանում է պարուրաձև գալակտիկաների թվին: Այս աստղակույտը համարվում է այսպես կոչված Տեղական խմբի մի մաս, որի կազմի մեջ են մտնում 50 գալակտիկաներ, որոնք կապված են ձգողականության ուժով: Նրանց թվում են նաև Ծիր կաթինը, Անդրոմեդան և այլ գալակտիկաներ: