ԱՄՆ-ում իրապատում շոուի նկարահանման ժամանակ ուղղաթիռ է կործանվել. կա 3 զոհ

11:40 • 11.02.13

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հեռուստատեսային իրապատում շոուի նկարահանման ընթացքում ուղղաթիռ է կործանվել, տեղեկացնում է ռուսական Взгляд կայքը։


Արտակարգ պատահարի հետևանքով զոհվել են ուղղաթիռում եղած բոլոր 3 մարդիկ։

 

Աղետը տեղի է ունեցել բարդ լեռնային պայմաններում։ Ինչպես հաղորդել է տեղի հեռուստատեսությունը, շաբաթ օրն այդ շրջանում գտնվող ագարակներից մեկում նկարահանումներ են սկսվել, ինչին էլ մասնակցել է ուղղաթիռը։


Ավիավթարի պատճառները ճշտվում են, այլ մանրամասներ չեն հաղորդվում։