ՀՀԿ–ի կողմից ընտրակաշառք առաջարկելու մասին Iditord–ի հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ
www.iditord.org էլեկտրոնային կայքում 2013թ. փետրվարի 10-ին տեղադրվել է հաղորդում ` Երևան քաղաքի Աջափնյակ համայնքում Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների կողմից բնակարաններ այցելելու և ընտրակաշառք առաջարկելու մասին, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը:
Ըստ հրապարակման` անձնագրային տվյալներ տրամադրելու դիմաց առաջարկվում է 20.000 դրամ:
Զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ՀՀ դատախազությունը նշված հրապարակումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:










